ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Շոյգու. «Սիրիական հակամարտությունը պետք չէ անվանել քաղաքացիական պատերազմ»

Շոյգու. «Սիրիական հակամարտությունը պետք չէ անվանել քաղաքացիական պատերազմ»
06.07.2013 | 12:32

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվա ժամանած շվեդական զինվորական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ավելի քան երկու տարի ընթացող պայքարը չի անվանում քաղաքացիական պատերազմ:

«Դա ավելի շատ պայքար է այն ուժերի միջև, ովքեր առանձին պետությունների ներսում ինչ-որ կերպ առաջ են մղում տարբեր տեսակի կոնֆլիկտներ»,-ասել է Շոյգուն:

Հակամարտությունը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև շարունակվում է 2011թ. մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այդ ընթացքում երկրում զոհվել են ավելի քան 90 հազար մարդ: Սիրիայի իշխանություններն ասում են, որ այդ գործողությունները կազմակերպել են արտերկրում գտնվող լավ զինված տեղական վարձկանները:

Խոսելով Եգիպտոսի իրավիճակից, Շոյգուն հույս է հայտնել, որ կոնֆլիկտը «մոտ է լուծմանը»:

Նախագահ Մոհամեդ Մուրսիի կալանքը հաստատված է: Ձերբակալման հրաման է տրված նաև «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ավելի քան 300 անդամների: Երկիրը ժամանակավորապես ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:

Նախագահի կողմնակիցների և հակառակորդների առճակատումը շարունակվում է: Շատ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընթանում, որոնք, բախումների հետևանքով, աճում են: Եգիպտոսի իսլամական ուժերի միությունը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել քաղաքի հրապարակներում` ի նշան նաախագահի կալանքի կասեցման:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ